top of page

14 հայ գերիների գործով դատական նիստում զինծառայողները ճնշումների են ենթարկվել

  • Jun 29, 2021
  • 1 min read


Բաքվում այսօր մեկնարկել է հայ ռազմագերիների գործով դատական նիստը, որի մասին ադրբեջանական լրատվամիջոցների նյութերից անգամ փաստվում է, որ հայ ռազմագերիներին ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ։


14 հայ գերիների գործով դատական նիստում ցուցմունք են տվել մեր տղաները, որոնք պատմել են, թե ինչպես են զորակոչվել ծառայության, ինչպես են հասել դիրքեր, որ իրենց նպատակն էր, թույլ չտալ, որ ինչ-որ մեկը կարողանա մտնել տարածք, սակայն ադրբեջանցի զինվորները բռնել են եւ իրենք առանց դիմադրության հանձնվել են։

Սակայն դատարանում դատախազը հայտարարել է, որ նախաքննական ցուցմունքների հետ կա հակասություն, մասնավորապես՝ նախաքննության ընթացքում նշվել է, որ իրենց հանձնարարված է եղել զինված դիմադրություն ցույց տալ ադրբեջանցիներին և դատական նիստում տղաները պարտադրված հաստատել են այդ ցուցմունքը։ Ակնհայտ է, որ հայ զինծառայողների վրա ճնշումներ են եղել՝ փոխելու ցուցմունքը, այպիսով դատարանում հանդես գալով ի վնաս իրենց։

Զինծառայողները ճնշումների արդյունքում նշել են, թե իրենք տեղեկացված են եղել, որ գտնվում են Ադրբեջանական տարածքում, բայց քանի որ զինծառայող են, պետք է հրամանների ենթարկվեին։

Նախաքննական ցուցմունքում գերիներից մեկն էլ հայտնել էր, որ ըստ հրամանատարի՝ տարածքները հայկական են եղել, իրենց հրաման է եղել դիմակայելու ադրբեջանական զորքին։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page