top of page

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց. Նիկոլ Փաշինյան

  • Jun 8, 2021
  • 1 min read



ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապարանցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, երբ վերջինս հայտնել էր, որ թող իր որդուն տա, գերիներին վերադարձնի։


«Մի հատ էլ որդուս մասին խոսելիս ասումա Աշոտիկը։ Սերժի՛կ, Սերժի՛կ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, ա՛յ տղա։ Դու Միշիկի հետ ես շփոթու՞մ, թե՞ ում հետ ես շփոթում, ա՛յ Սերժիկ։ Երկրորդը՝ քեզ, որպես պաշտոնական սուտինիորի և թրաֆիկինգի մասնագետի, ասում եմ՝ համաձայն եմ, համաձայն եմ։ Եվ Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Եվ Սերժիկ, և Քոչարյան, որպես մարդ առնել, ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել էդ գործում։ Մեջը մի քանի հազար դոլար էլ որ աշխատեք, կարծում եմ՝ ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի։ Ենթադրում եմ, որ գերիներ առնել, ծախելու մեծ փորձ ունեք։ Տալիս եմ որդուս բոլոր գերիներկ դիմաց։ Պաշտոնապես հայտարարում եմ Ալիևին, բոլորին, Կարմիր խաչին և՛ Սերժիկին, և՛ Ռոբիկին ասում եմ որպես մարդու առևտրի երկար տարիների մասնագետ, երկուսիդ լիազորում եմ պաշտոնապես բանակցել այս թեմայով։ Հանկարծ չմտածեք՝ էմոցիոնալ բան եմ ասում, ասում եմ պաշտոնապես, գնացեք, բանակցեք, ա՛յ սուտինիորներ և գերիներ առնել, ծախելու մասնագետներ, գնացեք և բանակցեք, պաշտոնապես սպասում եմ ձեր պատասխանին»,- ասաց նա։

टिप्पणियां


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page