Գերեվարված զինծառայողների հարազատները դադարեցնում են բողոքի ակցիաները
- Jun 24, 2021
- 1 min read

Գերեվարված զինծառայողների հարազատները դադարեցնում են բողոքի ակցիաներն ու Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց անցկացվող նստացույցը։
«Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։ Դրանք են.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)
2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է գերեվարված զինծառայող Մելս Ամբարդյանը եղբայրը՝ Տիգրան Ամբարդյանը։
Նա նշել է, որ եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ապա ինքը կվերսկսի նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնի՝ ընկերների հետ միասին։
Comments