top of page

Գերիների հարցով աշխատանքային խմբի ձեւավորումը տապալվում է. «Փաստինֆո»



ԱԺ անկախ պատգամավորների նախաձեռնությունը՝ գերիների հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, չի ողջունվել պետական մարմինների կողմից՝ մերժելով համագործակցության առաջարկները։


«Փաստինֆո»-ն հայտնել էր, որ ԱԺ անկախ պատգամավորներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը տարբեր գերատեսչությունների հետ քննարկումներ են սկսել՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով նոր աշխատանքային խումբ ստեղծելու հարցով:


Պատգամավորների խոսքով՝ նախատեսում են, որ աշխատանքային խումբը հիմնականում զբաղվելու էր գերիների ցուցակների ճշգրտման հարցով՝ հիմնականում համագործակցելով գերիների վերադարձի հարցով զբաղվող պաշտոնյաների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ։


«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ դիմել էին ԱԳՆ և ՊՆ՝ գերիների վերադարձի հարցով քննարկումներ սկսելու համար, սակայն մերժում են ստացել.


«Դիմել էինք պատկան գերատեսչություններին, հրավիրելով քննարկման, որ հասկանայինք՝գերիների վերադարձի հարցով պետական գերատեսչություններից ո՞վ է զբաղվում, ի՞նչ քայլեր է արվում այդ ուղղությամբ, ի՞նչ խոչընդոտներ կան և ի՞նչ կարող են անել պատգամավորները: Ստացել ենք մերժում ԱԳՆ-ից, ասում են՝ մենք չենք գա ԱԺ, դուք եկեք: ՊՆ-ն պաշտոնական նամակով մեզ պատասխանել է, որ իրենք չեն զբաղվում գերիների վերադարձի հարցով: Մնացած կառույցներից դեռ պատասխան չունենք»,-ասաց Թովմասյանը:


Ի վերջո, գերիների հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու պատգամավորների նախաձեռնությունն ինչ փուլում է, ինչպես է ընթանում՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն արձագանքել է շատ կարճ. «անհաջող».


«Գերատեսչությունների հետ հանդիպում դեռևս չի ստացվում»,-ասաց Աթաբեկյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page