top of page

«Տիգրան Ավինյանը զանգել ու սպառնացել է ինձ»․ Գևորգ Աճեմյան Երևանի ավագանու նախկին անդամ

  • May 27, 2021
  • 1 min read


Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զանգահարել է իրեն ու սպառնալիքներ է հնչեցրել։ Վերջինս հայտնել էր նաև, որ ԱՄՆ-ում դիմելու է Հետաքննությունների դաշնային բյուրո (FBI)։


MediaHub.am-ի հետ զրույցում Աճեմյանը նշեց, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, հայտնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։


Նա նշեց, որ Ավինյանի հետ ունեցած խոսակցությունը ձայնագրել է, սակայն իրավապահները հորդորել են այն չհրապարակել։


Հարցին՝ ինչո՞ւ էր Ավինյանը սպառնում՝ Աճեմյանը պատասխանեց,-«Կապված էր իր կողմից արված գրառման հետ, որտեղ նշել էր, որ հիմա մեկնաբանություն չի տալիս, թե ինչու ցուցակում իր անունը չկա։ Նեղված ստատուս էր գրել, ես էլ մեկնաբանություն էի գրել, թե էս ինչ կարգի վատ վիճակում ես, որ նման բաներ ես գրում։ Ու զանգեց մարդը, չվախեցավ, ի՞նչ ասեմ։ Երևի էլ չկարողանա մտնել ԱՄՆ, քանի որ քննությունը արդեն սկսվել է»։


Աճեմյանը չցանկացավ մանրամասնել, թե մասնավորապես խոսքն ինչ սպառնալիքների մասին է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page