Ռուսները մի քանի մեքենաներով, դրոշներով եկել, բարձրացել են դիրքերը․ Գեղամասարի համայնքապետ
«Ռուսները մի քանի մեքենաներով, դրոշներով եկել, բարձրացել են դիրքերը»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Գեղամասարի ղեկավարը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ նպատակով են եկել, բայց անձամբ է տեսել, թե ինչպես են եկել․ «Այսօր են եկել, երևի ժամը 11-ի կողմերը»։ Ավետյանը շեշտեց, որքանով ինքն է տեղյակ, պատերազմից հետո առաջին անգամ է, որ ռուսները գալիս են Գեղամասար համայնքի Ադրբեջանի հետ շփման գիծ։
Անդրադառնալով հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին՝ Ավետյանը պատասխանեց․ «Պոստերի հետ մշտական կապի մեջ եմ, այս պահին իրավիճակը հանդարտ է, նոր միջադեպեր չեն գրանցվել»։ Խոսելով 6 գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքից, համայնքապետը նշեց, որ դեռևս բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ։
Comments