top of page

Քիչ անց Վերաքննիչ դատարան կներկայացվի Արմեն Չարչյանի կալանավորման դեմ բողոքը․ Գեղամ Մանուկյան

  • Jun 24, 2021
  • 1 min read


Մեր երկրում գլխավոր դատախազության գլխին կանգնած է մեկը, որը խայտառակ պարտություն է կրել, և այդ պարտության համար շուրջ 9 ամիս փնտրում է մեղավոր, բացի իրենից։ Այդ մասին այսօր Արմեն Չարչյանի աջակցության ակցիայի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը։


Նրա խոսքով՝ այսօր մեր երկրում կատարվում է այն, ինչ չի եղել նախորդ երեսուն տարիների ընթացքում։


«Այդ տարիներին գլխավոր դատախազության դիմաց եղել են տարբեր գործիչներին ազատ արձակելու պահանջով հանրահավաքներ, bայց առաջին անգամ է, որ Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկի ազատ արձակման համար ենք հավաքվել»,- նշեց նա։


Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ քիչ անց Վերաքննիչ դատարան կներկայացվի Արմեն Չարչյանի կալանավորման դեմ բողոքը։ Նա հիշեցրեց` երբ վատացել է պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը, փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նրա խափանման միջոցը փոխելու պահանջով։


«Արդեն անցել է մեկ օր, բայց գլխավոր դատախազությունից որևէ պատասխան չկա։ Հիմա մենք կրկնում ենք նույն իրավական պահանջը՝ փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոցը»,- շեշտեց նա։


Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այն անմարդկային վերաբերմունքը, որը տածվում է հազարավոր կյանքեր փրկած մարդու նկատմամբ, խոսում է մեր երկրում տեղի ունեցող հակատրամաբանական ու մարդկային բանականությունից դուրս երևույթների մասին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page