top of page

Գյուղացին կրկին անտեր մնաց ու առանց ապագա. Գեղամ Մանուկյան

  • Jun 26, 2021
  • 1 min read

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Գյուղացին կրկին անտեր մնաց ու առանց ապագա:

Կեսօրին զանգահարել եմ մորս։ Հորս հետ այս ամիսներին գլխավորաբար ամառանոցում են։ Ուրախությամբ ասաց՝ ջուրը տվել են, թույլ է, բայց առնվազն կա։ Ջուրն ավանդաբար տալիս են ուրբաթ, ուշ երեկոյան ու ողջ գիշեր։ Այգին էլ ջրում ենք գիշերով։ Ամեն անգամ չլինելուց, այգեգործները հուսահատ նայում են հորս դեմքին։ Բոլորի տեղը նա է պարբերաբար կռվում մատակարարների հետ։ Հիմա այսօր նայում էի մեր գյուղացի հայրենակիցներին, նրանց հուսահատական քայլը, բողոքը։ Գյուղնախարարություն գոյություն չունի։ Նիկոլը մենակ պոպուլիզմով է զբաղված։ Ամեն ինչ ավիրեց։ Չեմ չարախնդա երբեք, թե բա ինչու՞ դրան ընտրեցին։ Չեմ հիշեցնի, որ «Հայաստան» դաշինքը խոստանում էր, որ բոլորը կունենան ջուր, ինչպես Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին էր, 3 տարի սիմվոլիկ գումար կվճարեն։ Բայց հիմա թուք ու մուր տանք այս իշխանավորներին, որ ջուրը հասցնեն գյուղացուն»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page