Չարչյանը կյանքի կռիվ է տալիս Ձեր որոշման պատճառով, ե՞րբ եք նրան տեսակցելու․ Նազարյանը՝ Մուկուչյանին

Ինչո՞ւ խնդիր չի դրվում մաքրել ընտրողների ցուցակները, ինչո՞ւ ԿԸՀ-ն դրան ուղղված քայլեր չի անում։ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր խորհրդարանում նման հարցով դիմեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։
Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ խնդիրը վերաբերում է ոչ թե ցուցակները մաքրելուն, այլ այդ ցուցակները կազմելու մեթոդաբանությանը։
«Այսօր ցուցակները կազմելու համար անհրաժեշտ է, որ անձը հանդիսանա ՀՀ քաղաքացի և հաշվառված լինի այստեղ։ Եթե մենք ցանկանում ենք ընտրական ցուցակներում անձանց ընդգրկումը սահմանափակել, ապա պետք է զուտ կարգը փոխենք»,- ասաց նա։
Գեղամ Նազարյանն անդրադարձավ նաև իր կուսակից ընկեր Արմեն Չարչյանի առողջական վիճակին և ասաց․ «Չարչյանը կյանքի կռիվ է տալիս Ձեր որոշման պատճառով, ե՞րբ եք նրան տեսակցելու»։
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ցանկացած անձ, լսելով մյուսի՝ հիվանդանոցում գտնվելու մասին, կարող է գնալ նրան տեսակցելու։
Comments