top of page

Չգիտեմ՝ ինչու ինձ բերման ենթարկեցին. Նազարյան

  • Jul 17, 2021
  • 1 min read


«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը դուրս եկավ ոստիկանական բաժանմունքից։ Նշենք, որ ժամեր առաջ ոստիկանները նրան բերման էին ենթարկել։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գեղամ Նազարյանն ասաց, որ չգիտի, թե ինչու են իրեն բերման ենթարկել։

Վերջինս նշեց, որ ոստիկանական բաժանմունքում վերաբերմունքն արդեն այլ էր։ Գեղամ Նազարյանը նշեց, որ ծանոթացել է թղթերին, թե ինչ է գրված եղել.

«Հեքիաթ էր, որ իբր մասնակցել եմ բողոքի ակցիայի կառավարության շենքի դիմաց, չեմ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, որից հետո բերման են ենթարկել»,- նշեց Գեղամ Նազարյանը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page