top of page

Մշակութային արժեքների պահպանմանն ուղղված կոչերը պետք է լինեն պաշտպանված հավասար հիմունքներով. ԱՀ ՄԻՊ

  • Jul 9, 2021
  • 1 min read


Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է երկու հայտնի միջազգային հասարակական կազմակերպությունների` Եվրոպա Նոստրայի և Եվրոպական հնագետների ասոցիացիայի կողմից վերջերս տարածված համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության, ինքնատիպության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ, որն ինչպես նշված է հայտարարության մեջ, արտահայտում է այդ տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոնական անցյալն ու ներկան :


Պաշտպանն ընդգծում է, որ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նման կոչերը և գործուն քայլերը պարտադիր պետք է ընդգրկված լինեն համապատասխան միջազգային կառույցների օրակարգում, լինեն պաշտպանված հավասար հիմունքներով` անկախ քաղաքական նպատակահարմարությունից»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page