top of page

Գեղարքունիքում անասնակերի բերքահավաքը սկսվել է շատ ցածր արդյունքներով

  • Jun 24, 2021
  • 1 min read


Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է անասնակերի բերքահավաքը, ընդ որում, բավականին ցածր արդյունքներով։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքապետարաններից, անասնակերի բերքահավաքը սկսվել է ցանովի խոտհարքերում, ժամանակից ավելի շուտ, քանի որ տևական ու ահագնացող երաշտի հետեւանքով եղած անասնակերն ավելի է պակասում ու որակազրկվում։


«Շատ ծանր վիճակ է առաջացել արոտներում, ցանովի ու բնական խոտհարքերում։ Բուսականությունը վառվել է, կանաչ տարածքները վերացել են, աղբյուրները, առուներն ու գետակները՝ ցամաքել։ Նախորդ տարիների համեմատ արդյունքները մի քանի անգամ պակաս են։ Մեր համայնքում ունենք 215 հեկտար բազմամյա ցանովի խոտաբույսեր, որտեղ բերքահավաքը կավարտվի մի քանի օրերի ընթացքում։ Շատ դժվար գյուղատնտեսական տարի ենք անցկացնում»,- նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page