top of page

Ինչ կենսագրություն ունի Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը

  • Sep 8, 2021
  • 1 min read

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ջրային կոմիտեի՝ արդեն նախկին նախագահ Կարեն Սարգսյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետ: MediaHub.am-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։ Կարեն Վահանի Սարգսյանը ծնվել է 27.10.1984թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:

2001թ. ավարտել է Ծովինար գյուղի Ստեփան Շահումյանի անվ. Միջնակարգ դպրոցը: 2002-2008թթ. սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության բաժինը: 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009-2015թթ. տեղափոխվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ զբաղվել ձեռներեցությամբ: 2016թ. ընդունվել և սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը: 2018թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից:

01.04.2019թ. – 04.05.2019թ. «Գեղարքունիք» ՋՕԸ, փոխտնօրեն 04.05.2019թ. – 15.11.2019թ. - «Գեղարքունիք» ՋՕԸ, տնօրեն 20.11.2019թ. – «Մելիորացիա» ՓԲԸ, գլխավոր տնօրենի ժ/պ 08.09.2021թ. _ Գեղարքունիքի մարզպետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page