top of page

Գեղարքունիքի մարզպետարանից եկածները նախարարությունում նոր պաշտոններ են ստանում․«Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը նախարարության կարեւորագույն կադրերին նշանակում է Գեղարքունիքի մարզպետարանից եկածներին: Նախկին մարզպետը մարզպետարանի գրեթե ողջ կազմին` ընկեր, ծանոթ, հարազատներ, պաշտոնների է նշանակում ՏԿ նախարարությունում: Նա իրեն տեղակալ է նշանակել Նարեկ Մանուկյանին, որը Սանոսյանի հետ աշխատել է մարզպետարանում ու իր մտերիմ ընկերներից է:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ մարզպետարանից պատրաստվում են նախարարության համար աշխատակազմի ղեկավար-քարտուղար բերել: Նախարարությունում սպասումների մեջ են, քանի որ Սանոսյանի բերած գրեթե բոլոր կադրերը անփորձ են ու անտեղյակ ոլորտից, իսկ նշված պաշտոնը շատ կարևոր է բոլոր գերատեսչությունների համար: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ Սանոսյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ նախարարությունում կադրային փոփոխությունները առաջիկայում շարունակելու է, քանի որ չի վստահում գործողներին: Մի խոսքով, Սանոսյանը առաջիկայում պատրաստվում է իր ղեկավարած գերատեսչությունը «մաքրել» թիմակից նախկիններից ու բերել իր համար հավատարիմներին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page