top of page

Գնել Սանոսյանի մասնակցությամբ քննարկվել են ամառային զորակոչի վերաբերյալ հարցեր

  • Jul 30, 2021
  • 1 min read


Հուլիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի 2021 թվականի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:


Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:


Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեց 2021 թվականի ամառային զորակոչի ամբողջ ընթացքի և ավարտի հետ կապված հարցեր:


ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը զեկուցեց, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ 2021 թվականի ամառային զորակոչի նախնական առաջադրանքը գերակատարվել է:


Ուսումնասիրվել են օրենքով սահմանված կարգով տարկետման ենթակա այն զորակոչային տարիքի երիտասարդների փաստաթղթերը, որոնք դիմել են «Պատիվ ունեմ» ծրագրի համար: Նրանց նույնպես տրվեց տարկետում՝ օրենքով սահմանված կարգով:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page