top of page

Գեղարքունիքում ռուս խաղաղապահներ կան, սակայն չկա հստակություն․ Գեղամասարի համայնքապետ

  • Jul 7, 2021
  • 1 min read


Այսօր՝ հուլիսի 7- ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց, որ ռուս զինվորականները (նրանց մի մասն արդեն Գեղարքունիքում է) սահմանի երկայնքով կտեղակայվեն որոշակի փուլից հետո, իսկ ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն օկուպացրած շրջաններից, որից հետո կշարունակվի բանակցային գործընթացը, կհստակեցվեն սահմանի որոշ հատվածներ:


MediaHub.am- ը թեմայի շուրջ զրուցեց մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ։ Նա նշեց, որ սահմանապահների թվի և տեղակայման ժամանակահատվածի մասին մանրամասների չի տիրապետում։


Ավետյանի խոսքով՝ դիրքերի ամրակայման աշխատանքներ այս պահին չնչին են իրականացվում, քանի որ կողմերի համար դեռևս պարզ չէ, թե ո՞րն է իրենց մշտական տեղակայման վայրերը։


«Չափումները եռակողմ են լինում, մասնագետներն են անում, բայց համայնքի ղեկավարը չի մասնակցում այդ աշխատանքներին, ուստի չենք կարող տեղյակ լինել։ Եռակողմ հանձնաժողովն է համակարգում ամեն ինչ»,- ասաց նա։


Ավետյանը նշեց, որ Գեղամասար համայնքի վարչական տարածքում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չկան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page