Search
Գեղհովիտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է
- Aug 25, 2021
- 1 min read

Օգոստոսի 25-ին, ժամը 03:43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 58-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:06-ին։Ըստ նախնական տվյալների այրվել է մոտ 1000 հակ անասնակեր։
Հրդեհը մարվել է ժամը 08։43-ին։ Այրվել է մոտ 1100 հակ անասնակեր։
Comments