top of page

Գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ

  • Jun 10, 2021
  • 1 min read


«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցվածի վերաբերյալ.

1. Նա իր խոսքում նշեց, որ Սյունիքի մարզում հանդիպում է իրականացրել` «հնարավոր ընտրական հանցագործությունները կանխարգելելու» նպատակով: Հատուկ Արթուր Դավթյանի համար պարզաբանեմ՝ դատախազության սահմանադրական լիազորությունների մեջ հանցագործությունների կանխարգելումը չի մտնում։

2. Չեմ կարող չհամաձայնել այն հանգամանքի հետ, որ, այո, մասնավոր սեկտորի ներգրավվումը «կանխարգելելիչ խորհրդակցությունը» իսկապես աննախադեպ է, բայց որևէ տեսակի հանցագործության կանխարգելումը որևէ տրամաբանությամբ չի կարող տեղավորվել մասնավոր սեկտորի լիազորությունների մեջ: Ասեմ ավելին՝ այն կարող է դիտվել ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ պետական այն էլ քրեական հետապնդման մարմնի ուղիղ միջամտություն։

Գլխավոր դատախազը որպես իրավաբան առնվազն պետք է սխալները ընդունելու կամք ու կարողություն ունենա, այլ ոչ թե փորձի «թեթև ձեռք» ու նման տերմիններով արատավորի իր ղեկավարած կառույցից ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմնի` Սահմանադրական դատարանին:


Կարծում եմ ակնհայտ է, որ գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր,հայտարարությունները հանրայինում ևս»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page