top of page

Գնդեվազ համայնքում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

  • Jun 9, 2021
  • 1 min read


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ համայնքի «Խաչերի գլուխ» կոչվող վայրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ջերմուկ համայնքի 4 բնակիչներ, դրսևորելով խտրական վերաբերմունք, հրապարակային հայհոյանքներ են հնչեցրել Ամուլսարի հանքում աշխատող և նման ցանկություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքների անդամների հասցեին:


2020թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, կողմերը հանդիպել են նշված վայրում, որտեղ նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Ջերմուկ համայնքի վերոնշյալ բնակիչները և նրանց կողմնակիցները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել են, աղմկել և բռնություն գործադրել մյուս կողմի մասնակիցների նկատմամբ:


Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page