Գնել Սանոսյանը՝ փոխնախարարի ազատման պատճառ. «Ժողովուրդ»
- Sep 7, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Լիլիա Շուշանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իրականում Լիլիա Շուշանյանն ու նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը լուրջ տարաձայնություններ ունեն: Երբ որոշում է կայացվել, որ նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանին փոխարինելու է Գնել Սանոսյանը, Շուշանյանը միանգամից ազատման դիմում է գրել: Շուշանյանի ու Սանոսյանի տարաձայնությունները գալիս են Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի նշանակումից ի վեր: Շուշանյանը մոտ երկու տարի համակարգել է ՏԿԵ նախարարի ընդերքօգտագործման ոլորտը, ու հենց այս ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ նախկին փոխնախարարն ու նախկին մարզպետը մշտապես խնդիրներ ու վիճաբանություններ են ունեցել:
Շուշանյանը ամեն անգամ փորձել է Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքի հարցերին «խառնվել», իսկ դա դուր չի եկել Սանոսյանին, ինչը դարձել է վիճաբանությունների պատճառ: Գնել Սանոսյանի ղեկավարած ՏԿԵ նախարարությունում առաջիկայում կլինեն նման ազատումներ, քանի որ Սանոսյանի հետ շատ դժվար է լեզու գտնելը: Լիլիա Շուշանյաննաշխատանքից ազատման դիմումը գրել է օգոստոսի 25-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Լիլիա Շուշանյանից, որը հայտարարեց. «Նախարարը շատ բարձր է գնահատել իմ աշխատանքը, իրականությանը չի համապատասխան տեղեկությունը, մնացածի հետ կապված ես գրել եմ, ավելացնելու որևէ բան չունեմ»:
Comentarios