top of page

Գողություն Լոռու մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետի բնակարանում

  • Oct 10, 2021
  • 1 min read


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փատով նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին Լոռո մարզում տեղի ունեցածի փաստով:


Ն. Ասրյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գողացել են մոտ 4 հազար ԱՄՆ դոլար, 106 հազար ՌԴ ռուբլի, 50 եվրո և մոտ 150 հազար ՀՀ դրամ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը և հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:


Ն. Ասրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Լոռու մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետ:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page