Ոստիկանության նոր առաջարկը՝ «գոլդ» համարների հետ կապված
- May 15, 2021
- 1 min read

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:
Նշվում է, որ այժմ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:
Ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերը:
Ոստիկանությունը նախագծով առաջարկում է, որ բացի նշված տառերից օգտագործվել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում։
Այսպես, մեկ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման դեպքում ֆիզիկական անձանց հատկացման համար նախատեսված հաշվառման համարանիշերի 100%-ի հատկացման պարագայում՝
Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի վաճառքից կանխատեսվող եկամուտը կկազմի 7,898,200,000 դրամ,
համարանիշերի հատկացումից (12․000 դրամ) եկամուտը կկազմի 686,368,000 դրամ,
տեխ․անձնագրերից եկամուտը (6․000 դրամ + 5․000 դրամ) կկազմի 628,254,000 դրամ։
Comentários