top of page

Վերաքննիչ դատարանը Վարդազարյանի գործով բավարարել է գլխավոր դատախազության բողոքը․ Աբրահամյան

  • Aug 9, 2021
  • 1 min read

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բերել էր վերաքննիչ բողոք:


Այդ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, Դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և ստանար վերջինիս համաձայնությունը: Եվ այնքանով, որքանով չէր դիմել, ըստ Առաջին ատյանի դատարանի, թույլ է տվել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտում:


ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի հիմնական բովանդակությունը հանգում էր նրան, որ կոնկրետ տվյալ քրեական գործի համատեքստում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունն ստանալու, այսինքն Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ չէր կարող կիրառվել:


Քննարկելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօր հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է այն և բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page