top of page

Յուրատեսակ շնորհակալություն՝ պետական հիմնարկներում իշխանության «ակտիվիստներին». «Փաստ»

  • Jul 6, 2021
  • 1 min read


««Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում ընտրություններից հետո մի շարք աշխատակիցներ, մյուսների համար անհասկանալի, պարգևատրումներ և այլ հավելավճարներ են ստանում՝ ցուցակներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հետաքրքիր «զուգադիպությամբ», խրախուսվում են այն աշխատակիցները, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել ՔՊԿ-ի նախընտրական շտաբերի աշխատանքներում: Պետական հիմնարկներում խոսում են, որ, ըստ էության, իշխող ուժը իր ակտիվիստներին, որոնք նաև այդ հիմնարկների աշխատակիցներ են, «շնորհակալություն» է հայտնում կամ պարզապես վարձատրում է՝ պետության հաշվին:


Պետական հիմնարկներում դժգոհում են, թե այդ ո՞ր լավ աշխատանքի համար են պարգևատրվում այդ մարդիկ, նրանք հատուկ ոչինչ չեն արել այն գործառույթների շրջանակներում, որի պատասխանատուն կամ աշխատակիցն են, սակայն ոչ մի բացատրություն չեն ստանում: Ստացվում է՝ նրանց, ովքեր, օրինակ՝ հրաժարվել են ստիպողաբար մասնակցել Փաշինյանի հանրահավաքին, համատարած ազատում են աշխատանքից, իսկ ովքեր իրենց համար աշխատանք են տարել, պարգևատրում են պետության հաշվին»,- գրում է թերթը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page