top of page

Գորիսում ավտովթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ

  • Nov 7, 2021
  • 1 min read


Նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:


Այդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Սուրե Հակոբյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում՝ թիվ 144 շենքի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և նշված շենքի մայթում բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վոլոդյա Ասատրյանին պատկանող, կայանված Mercedes C200 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վ. Ասատրյանի ավտոմեքենան էլ բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Արթուր Դանիելյանին պատկանող, կայանված Mercedes C180 մակնիշի ավտոմեքենային:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ս. Հակոբյանն ու նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page