Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի կալանքի որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան․ փաստաբան
- Aug 23, 2021
- 1 min read

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի կալանքի որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ` օգոստոսի 18-ին, հայտնել էինք, որ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
Comments