top of page

Գորիսի դատարանը շուտով կքննի Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը

  • Sep 2, 2021
  • 1 min read


Այսօր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանական խմբի և աջակիցների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ արդարադատություն իրականացնող մարմինները պետք է հաշվի առնեն ժողովրդի կարծիքը։ «Հաշված օրեր առաջ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ ՀՀ-ում գործադիր իշխանությունը արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքին չի միջամտել ու չի միջամտելու։ Ողջունելի է, բայց Նիկոլ Փաշինյանն արտահայտեց նաև հետևյալ միտքը՝ արդարադատություն իրականացնող մարինները պարտավոր են հաշվի առնել ժողովրդի կարծիքը։ Այս խոսքերի ամենամեծ փորձությունը լինելու է առաջիկա դատական նիստի ժամանակ, քանի որ առաջիկայում Գորիսի դատարանը պիտի քննի Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Գործի ստվար հատորում ամփոփված է ժողովրդի կամքը (ստորագրահավաքի արդյունքները-խմբ․), և այդ նույն արդարադատություն իրականացնող մարմինը, համաձայն վարչապետի խոսքերի, պարզապես պարտավոր է հաշվի նստել այդ կամքի հետ», - շեշտեց փաստաբանը։ Մանրամասները՝ տեսանյութում։





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page