top of page

Վաղը կարող է անուղղելին կատարվել․ Գորիսի փոխքաղաքապետը՝ ադրբեջանցիների՝ մեքենաներ կանգնեցնելու մասին

  • Sep 18, 2021
  • 1 min read


Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են ոչ միայն իրանական, այլ նաև՝ հայկական մեքենաները։ Օրինակ՝ երեկ ոստիկանական անցակետերում ադրբեջանցիները կանգնեցրել էին հայ սահմանապահ զինվորներին հաց տանող մեքենան, ինչպես նաև ավտոբուս, որը տեղափոխում էր արցախցի ֆուտբոլիստների։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանի հետ։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիների ներկայությունն արդեն իսկ ճնշում է բնակչությանը։ «Թե ինչու են հայկական մեքենաներ կանգնեցնում, պետք է ԱԱԾ-ից ու երկրի կառավարությունից ճշտեք։ Ըստ պայմանավորվածության՝ հայկական մեքենաները չպետք է կանգնեցվեին»,- նշեց Քոչարյանը։ Նա նկատեց՝ ամեն ինչի պետք է սպասել, ոչինչ բացառված չէ։ Ըստ Գորիսի փոխհամայնքապետի՝ վաղը կարող է անուղղելին կատարվել։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page