top of page

Փաստացի մեր հայրենակիցները առևանգվել են․ կապանցի պատգամավոր

  • Sep 19, 2021
  • 1 min read


ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Այսօր ՀՀ ազգային անվտանգությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:


Ես, ով բազմիցս անցել եմ տվյալ ճանապարհով, վստահեցնում եմ, որ նշյալ ճանապարհահատվածից շեղվելու հավանականություն չկա, առավել ևս, որ ամենուրեք տեղադրված են ադրբեջանական դրոշներ, ինչպես նաև ադրբեջանական տեղանուններով վահանակներ: Փաստացի մեր հայրենակիցները առևանգվել են ադրբեջանցիների կողմից:


Մի քանի օր առաջ` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, իմ հարցին` արդյոք հնարավոր է, որ մեր հայրենակիցների համար էլ խոչընդոտներ ստեղծվեն Գորիս-Կապան ճանապարհին, կառավարության ղեկավարն այդպես էլ չպատասխանեց: Ադրբեջանցիներն իրենց սադրիչ գործողություններով այս հարցի պատասխանն էլ տվեցին:


Փաստորեն պողպատյա մանդատակիրների և բանավոր փոխըմբռնմամբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնողների համար խաղաղության դարաշրջանն արդեն եկել է. երբ հայը իր երկրի միջպետական ճանապարհով անցնելիս առևանգվում է, երբ արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսը կանգնեցվում է, և նրանք ստիված լսում են ադրբեջանցիների հոխորտանքն առ այն, որ Արցախն Ադրբեջան է, երբ մեքենաների վրայից ջնջվում են Արցախի Հանրապետության և ՀՀ-ի դրոշները, խոչընդոտվում են իրանցիների ազատ տեղաշարժը, շրջափակման մեջ են մնում մեր գյուղերը։


Մինչ իշխանությունը պատրաստվում է գունագեղ տոնախմբության, նույն իրականության մեջ անէանում են ՀՀ սահմանները, առևանգվում և ահաբեկվում են մեր հայրենակիցները»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page