Search
Որոտանի հատվածում ընդամենը մի խումբ բարբարոսներ խոնարհել են մի ողջ մշակութային ազգ. Ոսկանյան
- Sep 14, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ոսկանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում մեր ազգային և պետական պատիվն ու արժանապատվությունը խոնարհել են Բաքվի բռնապետի մի քանի բաշիբոզուկի տեղադրած մի խղճուկ պահատնակի առջև։
Մեր համազգային ամոթի մարմնավորում այդ արգահատելի պահատնակի առջև ընդամենը մի խումբ բարբարոսներ խոնարհել են մի ողջ մշակութային ազգ, մի ամբողջ հինավուրց պետություն։
Արդ, քանի այդ զազրելի պահատնակը մեր սրբազան հողում է, իսկ դրա ամոթի և անպատվության խարանը՝ մեր ճակատին, մեզնից այլևս ոչ ոք բարոյական իրավունք չունի իրեն հպարտ համարելու»։
Comments