top of page

Գոռ Սեդրակյանի ձերբակալման իրավաչափությունը վիճարկվել է ընդհանուր իրավասության դատարանում

  • Jun 20, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Գոռ Սեդրակյանը նախըտրական քարոզարշավին հաջորդող լռության օրը ձերբակալվել է։ Այդ գործողություններին նախորդել են խուզարկությունները նրա բնակարանում, գրասենյակում և ավտոմեքենայում։


«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը երեկ երեկոյան հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ է ներկայացրել այս ձերբակալման մասին՝ նշելով, որ այդ գործողությունները իրականացվել են օրենքի խախտմամբ։


Mediahub- ը դիմեց Գոռ Սեդրակյանի փաստաբան Գայանե Պապոյանին, որը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ձերբակալության որոշումը իրավաչափ չէ, և բողոքն էլեկտրոնային տարբերակով գիշերվա ընթացքում արդեն ուղարկվել է դատարանի էլեկտրոնային փոստին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page