Search
Հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանի խափանման միջոցի որոշումը
- Jun 22, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կալանավորվել է։ Այդ մասին mediahub.am-ի թղթակցին հայտնել է նրա պաշտպան Գայանե Պապոյանը։
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն այն մասին, որ Գոռ Սեդրակյանը կարող էր ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա։
«Պետք է նշել, որ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացության մեջ նա նշել է, որ Գոռ Սեդրակյանը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա։ Պետք է նշել, սակայն, որ քրեական գործում առկա են այդ նույն վկաների ցուցմունքները»,- նշել է Պապոյանը։
Փաստաբանը հայտնել է նաև, որ խափնման միջոցի վերաբերյալ կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն մուտքագրել է դատարան։
Kommentarer