top of page

Ուջան գյուղում տեղի ունեցած գողությունը բացահայտվել է

  • Sep 25, 2021
  • 1 min read


Մարտի 21-ին անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Ուջան գյուղի մթերային խանութներից մեկի դուռը և գողացել վճարային սարքը:

Աշտարակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վճարային սարքը, վնասված վիճակում, հայտնաբերվել էր գյուղի դաշտամիջյան հատվածում։


Ոստիկանության Աշտարակի բաժնի, Արագածոտնի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին՝ դեպքից կես տարի անց, հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման են ենթարկվել 30 և 24 տարեկան երկու երիտասարդ։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք:


Կատարվում է նախաքննություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page