top of page

Ավազակային հարձակում՝ Արմավիրի մարզում. տղամարդը մոտ 3 մլն դրամ է հափշտակել խանութից

  • Jul 27, 2021
  • 1 min read


Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, տեղեկացնում է shamshyan.com–ը:


Ըստ կայքի՝ վաճառողուհին դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել:


Խանութի ներսում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ: Հարձակվողը, այնուամենայնիվ, կարողացել է հափշտակել խոշոր չափի գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է 2-3 մլն դրամ:


Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page