«Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենի առանձնատանից գողություն է կատարվել
- Aug 10, 2021
- 1 min read

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Վահագն Մկրտչյանը և հայտնել, որ Գարեգին Նժդեհի 38 հասցեում գտնվող իր կողմից կառուցվող առանձնատնից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։
Արդեն տեղում Վ. Մկրտչյանը ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ օգոստոսի 8-ի ժամը 15։00-ից մինչև օգոստոսի 9-ի 18։00-ն ընկած ժամանակահատվածում իր նորակառույց, ժամանակավորապես չբնակեցված առանձնատան խոհանոցի դուռը բացելու լինելու հանգամանքից օգտվելով՝ անհայտ անձը կամ անձինք մտել են ներս և այնտեղից գողացել «BAXI» տեսակի ջեռուցման կաթսան։
Կայքի տեղեկություններով՝ Վ. Մկրտչյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենն է, ով հայտնել է նաև, որ իրեն պատճառվել է մոտ 250 հազար դրամ արժողության վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Komentar