top of page

Ադրբեջանին տված ժամկետը արդեն իսկ վերջացել է․ ԳՇ պետի տեղակալ

  • May 27, 2021
  • 1 min read



«Ադրբեջանին տված ժամկետը արդեն իսկ վերջացել է։ Մենք սկզբում նրանց տվել էինք մեկ ժամ՝ 6 ռազմագերիներին վերադարձնելու համար »,- այսօր ՊՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։


«Մեկ ժամն անցնելուց հետո անմիջապես մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում և ներկայացրել, որ Բաքվում արդեն իսկ իրենց գլխավոր վարչությունը անց են կացնում խորհրդակցություն և քննարկում են գերեվարված մեր զինծառայողների վերադարձի հարցը, դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր զինծառայողների վերադարձի հետ կապված մեր պահանջները չկատարի, մեզ մոտ մշակվում են համապատասխան ծրագրեր, որոնք այստեղ ներկայացնել չեմ կարող»,- ասաց Ասրյանը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page