Search
Հայտնի է «գունագեղ միջոցառման» ծրագիրը. «Հրապարակ»
- Sep 18, 2021
- 1 min read

«Հրապարակ»-ը գրում է.
«Սեպտեմբերի 21-ին` Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն արդեն հայտնի է։
Բացումը կլինի ՀՀ ազգային օրհներգով, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա։ Այնուհետև տեղի կունենա դասական և էստրադային երաժշտության համերգ: Կներկայացվեն հայտնի ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»-ն,«Գարուն Երևան»-ը, Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»-ը, Տիգրան Մանսուրյանի «Կտոր մը երկինք»-ը, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադից» հատված, Արտո Թունջբոյաջյանի «Արարատ»-ից և այլն:
Ելույթ կունենան Ռուբեն Հախվերդյանը, Գևորգ Հակոբյանը, Ջուլիետա Գրիգորյանը, Սիրանուշ Գասպարյանը, Աննա Այվազյանը»:
Kommentare