top of page

Որքան գումար կհատկացվի սեպտեմբերի 21-ի գունագեղ տոնակատարությանը. «Հրապարակ»

  • Sep 9, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Հոկտեմբերին «Էրեբունի-Երևան» ավանդական տոնակատարությունները չենք նշելու, որովհետև ազգը սիրտ չունի, բայց Անկախության տոն՝ սեպտեմբերի 21, ունենալու ենք։ Վարչապետը որոշել է, որ տոն պետք է։ Նա երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։


Դե, իսկ «մասշտաբայինն» առաջին հերթին վերաբերում է ոչ թե նահատակներին հիշելու եղանակին, այլ՝ ծախսերին։ Որքա՞ն գումար է հատկացվելու սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար, ո՞ր կազմակերպությունն է կազմակերպելու տոնը։


«Հրապարակի» տեղեկություններով, անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար։ Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ թիվ է, համեմատենք նախկին տարիների ծախսերի հետ․ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 84 մլն 775 հազար դրամ: Այն օգտագործվել է բեմերի, երաժշտական տեխնիկայի տեղադրման եւ սպասարկման համար:


Մոտավորապես նույնչափ գումար՝ 100 մլն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page