Search
«Գունագեղ» տոնակատարության սցենարը փոխել են. «Հրապարակ»
- Sep 21, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
««Հրապարակ»-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր մարզպետներին, թաղապետներին, համայնքապետերին՝ իրենց համայնքներում տոնական միջոցառումներ կազմակերպել, մարդկանց համար ուրախ տրամադրություն ապահովել, իսկ երեկոյան բոլորով ուղևորվել Հանրապետության հրապարակ, որտեղ անկախության տոնակատարության անվան տակ հերթական վստահության հանրաքվեն է անցկացնելու։
Ի դեպ, իշխանությունները հանրային պարսավանքի արդյունքում փոխել են տոնակատարության նախնական «գունագեղ» սցենարը, և այսօր ներկայացվելու է ավելի զուսպ և դասական միջոցառում»:
Comments