Search
Գյումրի է այցելել Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը
- Nov 12, 2021
- 1 min read

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկին: Այդ մասին տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։
Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրիի ունեցած ներուժի մասին:
Դեսպանն իր խոսքում ողջունել և շնորհավորել է Վարդգես Սամսոնյանին համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, ապա կողմերը խոսել են հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի, կապերի ընդլայնման և ամրապնդման մասին:
Comments