top of page

Գյումրիում արցախյան պատերազմում զոհված զինվորի մայրը 7 ամիս անց մայրացել է



Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմում կորցրել է ժամկետային զինծառայող որդուն: Բայց իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ որդու ծնունդով: Երեկ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը: Այս մասին հաղորդում է «Shantnews»-ը:


Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկն առաջինը շտապում են ոչ թե ծննդկանի հարազատները, այլ հիվանդանոցի աշխատակիցները: Անցած երեկոյան այստեղ լույս աշխարհ է եկել այն փոքրիկը, որին սպասում էին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմով, իսկ ծննդկանը նույն բուժհաստատության աշխատակիցն է:


Լուսինեի ավագ որդին՝ Դավիթը, բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսին: Ընդամենը մեկուկես ամսվա զինծառայողը Մարտակերտում է մասնակցել թեժ մարտերին։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 16-ին: Եվ օրեր անց հայտնի է դարձել Լուսինեի հղիության մասին: Եվս մեկ զավակ ունենալու որոշումը նրան հեշտ չի տրվել: Հոգեբանական ծանր վիճակից դուրս գալ և նորից մայրանալու որոշում կայացնել օգնել են ընտանիքի անդամները, նաև գործընկերները:


Փոքրիկը կանխածին է, լույս աշխարհ է եկել 1 կգ 900 գրամ քաշով, ներարգանդային զարգացման հապաղումներ, նաև շնչառական խնդիրներ է ունեցել: Հիմա նորածին տղայի վիճակը բավարար է: Բժիշկներն են բացատրում՝ որդու կորստից ընդամենը 7 ամիս անց մայրացած կնոջ մոտ այլ կերպ չէր էլ կարող լինել:


Նորածնին մայրը Դանիել անունն է տվել: Զոհված որդու անունով չի կոչել: Ասում է՝ Դանիելը չի եկել Դավիթին փոխարինելու: Նա էլ ապագա զինվոր է ու իրենց ընտանիքի անուն-ազգանունը արժանապատվորեն կրողը։





Komentar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page