top of page

Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն իրենց լավ են զգում

  • Jun 26, 2021
  • 1 min read


Շիրակի մարզ էքսկուրսիա եկած և սննդային թունավորում նախնական վարկածով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն ու մեծահասակներն իրենց լավ են զգում: Այս մասին տեղեկացնում է հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը՝ նշելով, որ հոսպիտալացվածների մի մասը դուրս կգրվի հունիսի 26-ին, մյուսները՝ 27-ին: Բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել:


Շիրակի մարզ Այրումից էքսկուրսիա եկած երեխաները հունիսի 25-ին «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավելի ուշ, երբ երեխաներն արդեն Գյումրիում էին: Հոսպիտալացվել էր 23 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page