Գյումրիում բացվեց պատերազմում հերոսացած Կարեն Սարգսյանի անվան պուրակ
Գյումրու Անի թաղամասում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած 23-ամյա Կարեն Սարգսյանի անվան պուրակ։
Կարենը հրթիռահրետանային համակարգի օպերատոր էր, եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Մեխակավանում, Ասկերանում, Մարտունիում։ Հերոսը նահատակվել է նոյեմբերի 2-ի լույսի 3-ի գիշերը Մարտունու համար մղվող մարտերում։
Պատմելով եղբոր մասին՝ Լյովա Սարգսյանը նշեց, որ թեև երկուսով նույն օրն են կամավորագրվել՝ հոկտեմբերի 2-ին, սակայն ռազմաճակատ գնալու Կարենին ավելի շուտ են կանչել՝ ամեն օր գնացել է զինկոմիսարիատ ու պահանջել իրեն ամեն գնով, արագ ուղարկել Արցախ: Եղբայրների ցանկությամբ, Կարենի հիշատակը հավերժացնող պուրակը բացվել է այն տարածքում, որտեղ մանկության տարիներին սիրել է խաղալ Կարենը:
Comments