Search
Գյումրիում մարզիկներ և մարզիչներ են պարգևատրվել
- Oct 9, 2021
- 1 min read

2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին ընդունել ու պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Այս մասին հայտնում է Գյումրում համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և Մեխակ Ղազարյանի անվան գավաթը կազմակերպելու համար պատվոգրերով են պարգևատրվել Գյումրի համայնքի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչ Հարությունյանը և նույն դպրոցի ուսմասվար Հովհաննես Խզեյանը:
Պարգևատրվել է 13 մարզիկ և 12 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել էր մոտ 22 մլն դրամ:
Comments