top of page

Գյումրու շենքերից մեկում հայտնաբերվել են մոր և 9-ամյա որդու դիերը

  • Jul 26, 2021
  • 1 min read


Այսօր, հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին։


Հրշեջները, բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ։


Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page