top of page

Գյումրին միացել է «Թանգարանային գիշեր» միջոցառմանը

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • May 19, 2021
  • 1 min read


Տևական դադարից հետո Գյումրիում գործող թանգարանները կրկին մարդաշատ էին: Մայիսի 18-ին մեկտեղվել էին «Թանգարանների միջազգային օր» ու «Թանգարանային գիշեր» միջոցառումները:

Գյումրու թանգարանների այցելուները ոչ միայն գյումրեցիներն էին, այլ նաև քաղաք այցելած հյուրերը:


Քաղաքում միջոցառումների շրջանակում ամենամարդաշատը Վարպետաց փողոցն էր, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները և Մհեր Մկրտչյանի թանգարանը: Գյումրու թանգարանների տնօրենները նշում են, որ այս միասնական միջոցառմանը թանգարանները կարող են ունենալ այնքան այցելու, որքան սովորական օրերի մեկ ամսվա ընթացքում: Ավելին, սա դարձել է ընտանեկան տոն. թանգարան այցելում են ընտանիքներով, ինչը շատ կարևոր է:


«Անկախ այն հանգամանքից, թե քանի անգամ են եղել մեր թանգարանում, այսօր էլի ուխտավորի նման մտնում են թանգարան, անցնում բոլոր սենյակներով այնպես, ինչպես առաջին անգամ կանցնեին, լսում պատմություններն այն նույն հետաքրքրությամբ, ինչպես լսել են առաջին անգամ»,- նշեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարիներին այս միջոցառումը հիմնականում համընկնում էր շաբաթ-կիրակի օրերի հետ, և մեծ հոսք էր լինում մայրաքաղաքից, Վանաձորից, Արմավիրից: Այսօր այդպես չէր: Նաև երկու ժամ պակաս կաշխատենք: Ամեն տարի 24:00-ին ենք ավարտել տոնական օրը: Այս տարի 22:00-ին բարի գիշեր կասենք մեր այցելուներին:


Այցելուների պակաս չեն ունեցել նաև Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարանները, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, Գյումրու Ժողովրդական Ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page