top of page

ՀԱԿ-ի համագումարը կրկին հետաձգվել է․ որն է պատճառը. «Armlur.am»

  • May 6, 2021
  • 1 min read


ArmLur.am-ի տեղեկություններով, մայիսի 7-ին նախատեսված Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը կրկին հետաձգվել է: Մինչ այս, համագումարն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 1-ին, սակայն հետաձգվել էր եւ պետք է կայանար մայիսի 7-ին:


Եվ ահա, մեր տեղեկություններով, այն կրկին հետաձգվել է եւ կկայանա արդեն մայիսի 16-ին: Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով, այս անընդհատ հետաձգումների պատճառը ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակն է: Կորոնավիրուսից հետո նա գտնվում է դեռ ապաքինման փուլում եւ սպասում են նրա լիովին կազդուրմանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page