top of page

Տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք

  • Sep 28, 2021
  • 1 min read


ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 28-ին համատեղ մշտադիտարկել են էրեբունի վարչական շրջանի հանրային տրնասպորտը։


Ուսումնասիրվել է ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։


Բացի դրանից՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 2 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Արդյունքում՝ տրանպորտային միջոցները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։


Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page