top of page

Շիրակի մարզում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ

  • Aug 18, 2021
  • 1 min read


Շիրակի մարզի Աշոցք համայնքի հինգ բնակավայրում կտեղադրվեն 10 հակակարկտային կայաններ: Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ կայանների արժեքը 12 մլն դրամի շրջանակներում է և կվճարվի 55 տոկոսը պետական, 45 տոկոսը՝ համայնքային բյուջեից: Կայաններն արդեն իսկ ձեռք են բերվել, տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Բարվա» ՍՊԸ-ն։

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1 000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page