Ո՞վ կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. «Ժողովուրդ»
- Sep 11, 2021
- 1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուներն էլ անցել են հարցազրույցի փուլը, մրցութային խորհուրդն կառավարությանն է ներկայացրել նրանց անուններն ու արդյունքները: Ըստ այդմ, Սասուն Խաչատրյան- ընդհանուր միավորների հանրագումարը 308, բարեվարքությունը՝ 115: Դավիթ Մկրտումյան- ընդհանուր հանրագումարը` 257, բարեվարքությունը՝ 121, Գառնիկ Թորոսյան- ընդհանուր հանրագումարը- 202, բարեվարքությունը՝ 107: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
Ըստ օրենքի, այժմ գնդակը վարչապետի դաշտում է և հենց նա պետք է ընտրություն կատարի: Գործադիրի ղեկավարը թեկնածուներից մեկին պետք է նշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Երբ դեռ նոր էր մշակվում այսպիսի կառույց ստեղծելու նախագիծը, արդեն իսկ նշվում էր, որ հենց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն է նշանակվելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ և հենց նա էլ ամենաշատ միավորներն է հավաքել:
Եվ ըստ այդմ, վարչապետը ներկայացված թեկնածուներից մեկին տասնօրյա ժամկետում նշանակելու է Հակակոռուպցիոն կոմիետի նախագահի պաշտոնում։
Commentaires